Ամառային ստեղծագործական ճամբար

02/27/2015 - 21:42
0Կարծիք

Խաչատուր Աբովյանի դիմանկարի առեղծվածի մասին՝

 Քնքուշ Բաղդասարյանի բլոգում: 

Նախագիծ՝ «Խաչատուր Աբովյան»:

02/26/2015 - 19:13
0Կարծիք
Կեցցես, Հայկ:
02/25/2015 - 20:42
0Կարծիք
«Խաչատուր Աբովյան» նախագծի ևս մեկ փուլ: Ոգևորված եմ: Ոգևորված եմ, որովհետև մասնակիցների շարքերը ստվարանում են: Մտավախություն ունեի, որ նախագիծը չի գրավի, դժվարության հանդիպելիս կընկրկեն, բայց հիմա տեսնում եմ, որ հետզհետե ավելանում են հետաքրքրվողները: Մոնիկան արդեն ավարտել է Աբովյանի առակներից կերպարներ նկարելը: Էլիզան և Արթուրը ժամանակ չեն գտնում շարունակելու սկսածը՝ Աբովյանի մոտիվներով նկարելը քա
02/19/2015 - 11:57
0Կարծիք

Այսօր գրականության ժամին ընթերցում էինք Հ. Թումանյանի հոդվածներից: Ընտրեցինք «Դառնացած ժողովուրդ» հոդվածը, քանի որ այն, ինչ գրել է Թումանյանը 1910 թվականին այդ ժամանակաշրջանի վերաբերյալ, իմ կարծիքով, այնքան էլ չի տարբերվում մեր օրերից: Երբ ընթերցում էինք, այցելեց Տիար Բլեյանը և միացավ մեր ընթերցանությանն ու քննարկմանը:

02/19/2015 - 10:16
0Կարծիք

Աբովյան փողոցը գտնվում է Երևանի Կենտրոնում:

Նախկինում փողոցը կոչվել է Ամրոցային: 1869 թվականին ի պատիվ Երևանի 1864-ից 1869 թվականների նահանգապետ Աստաֆևի փողոցը կոչվել է Աստաֆևսկայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական Աստաֆյան տարբերակով։

Աստաֆյան փողոցի լուսանկարները՝ Ռաֆայել Խաչատրյանի բլոգում:

02/18/2015 - 23:32
0Կարծիք

Ազգային  պոեզիայի ասմունքի մրցույթ

02/17/2015 - 15:45
0Կարծիք

Այսօր ընդհանուր պարապմունքին կարդացինք և երգեցինք Տերյան,Թումանյան։

Փորձարկեցինք նոր ձայնագրիչը, որը նվեր էինք ստացել տիարից, մեդիաուրբաթին։

Լսեք ձայնագրությոնը․

02/16/2015 - 20:35
0Կարծիք
Այսպես հավեսով, քայլ առ քայլ սովորողների ձեռքերով ու մտքերով ամբողջանում է Խաչատուր Աբովյան նախագիծը: Կերպարները նկարեց Մոնիկա Մեհրաբյանը, Էլիզան նկարում է քարերի վրա, Հայկը պատրաստում է հարթաքանդակ:

Pages

Subscribe to Ամառային ստեղծագործական ճամբար