Հրավիրում ենք

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի գեղարվեստի-արհեստների ուսումնական կենտրոնը Երևանի, քաղաքամերձ բնակավայրերի դպրոցականներին, մեծահասակներին հրավիրում է սովորելու «Արհեստ+Արվեստ» ծրագրի բաց խմբերում.

  • Գծանկար, գեղանկար, կոմպոզիցիա
  • Անիմացիա
  • Քանդակ
  • Կինո-ֆոտո
  • Համակարգչային գրաֆիկա. Animator 2D,3D, SketchUP,Photoshop, մոնտաժային ծրագրեր:
    Համակարգչային ծրագրերերի փաթեթը կհամալրվի պատվիրատուի պահանջով:
  • Խեցեգործություն
  • Բատիկա
  • Դիզայն-տեխնոլոգիա
  • Հագուստի մոդելավորում

Լրացուցիչ ուսուցման այս դասընթացները նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝

  • 5-11 տարեկանների,
  • 12-15 տարեկանների,
  • ավագ դպրոցականների,
  • մեծահասակների։

Շաբաթական 2 կամ 4 պարապմունք՝ սովորողի ընտրությամբ։

Ուսուցում հարմարավետ, նորաձև արվեստանոց-արհեստանոցներում, ժամանակակից սարքավորումներով:

Խմբերը ղեկավարում են ճանաչված արվեստագետներ, գործող մասնագետներ։