Արվեստի շաբաթ Զաթհայնում (Գերմանիա)

Զաթհայն-9րդ միջազգային պատանեկան արվեստի շաբաթ Երկրորդ տարին անընդմեջ, գեղարվեստը մասնակցում է Գերմանիայի Էլբե Էստեր երկրամասի, մշակութային կենտրոն հանդիսացող Գութ Զաթհայն բնակավայրում, > խորհագրի ներքո կազմակերպվող միջազգային պատանեկան արվեստի հավաքին (անցյալ տարվա ամփոփիչ նյութը՝ Կարեն Մկրտչյանի բլոգում d5a6d5a1d5a9d5b0d5a1d5b5d5b6.doc): 2007 թվականից գործող այս նախագծի հեղինակն ու համադրողը ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ, երկար տարիներ Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Արարատ Հայդեյանն է, ով այս տարի նույնպես հրավեր- առաջարկով դիմեց մեզ, մասնակցելու օգոստոսի 6-ից մինչև օգոստոսի16-ը գործող այս, անկասկած, յուրահատուկ նախագծին: Գեղարվեստի սովորողներից, որպես մասնակիցներ, ըտրվեցին Լիլիթ Խաչատրյանն ու Ադելինա Միքելյանը, մեր խմբում էր նաև Երեւանի ճարտարապետա-շինարարական քոլեջի սովորող Լևոն Մինասյանը: Ստեղծագործական հավաքին մասնակցում էին նաև պատանիներ՝ Գերմանիայի և Լեհաստանի տարբեր շրջաններից: Ծրագրի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան ազատ ստեղծագործելու նկարչական տարատեսակ նյութերով ու տեխնիկական միջոցներով հագեցած, լայնարձակ ու հարմարավետ արվեստանոցում, սերտորեն առնչվեցին այլ մշակութային միջավայրերի հետ, մտերմացան միմյանց, ինչպես նաեւ կազմակերպիչների և նախագծին աջակցող կամավորների հետ: Ստեղծագործական հագեցած շաբաթվա ընթացքում պատանիներն աշխատեցին դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ստեղծեցին ծավալային և տարածական գործեր: Անհատական աշխատանքներից բացի, համատեղ աշխատեցին > մեծածավալ նախագծի վրա: Ստեղծագործություններում կիրառվող տեխնիկական միջոցները նույնպես բազմազան էին (ջրաներկ, ակրիլային ներկեր, տարբեր տոնայնության թղթեր, ստվարաթուղթ, պաստել, տուշ, մատիտ): Երեկոները հագեցած էին այցելություններով ջրաշխարհ, բոուլինգ ակումբ, գոլֆ հրապարակ կամ համատեղ հավաքներով՝ խարույկի շուրջ: Երեկոներից մեկը նվիրված էր ազգային ճաշատեսակներին: Կազմակերպվեց նաև ուղևորություն դեպի Դրեզդեն, որտեղ մասնակիցները ծանոթացան Դրեզդենի կարեւորագույն պատմամշակութային վայրերին և հուշարձաններին, այցելեցին հին վարպետների նշանային գործերով հարուստ Դրեզդենի հայտնի պատկերասրահը, որից հետո եղան նաև ժամանակակից արվեստի թանգարանում: Աշխատանքային բեղմնավոր շաբաթն ամփոփվեց տպավորիչ ցուցահանդեսով, որի բացման արարողությանը ներկա էին Էլբե Էստեր երկրամասի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի վոլորտի պատասխանատուներ: Էլբե Էստեր երկրամասի նահանգապետը ցուցահանդեսի մասնակիցներին պարգևատրեց սերտիֆիկատներով և հուշանվերներով: Ստեղծագործական շաբաթն ավարտվեց: Հրաժեշտի պահին մասնակիցներից շատերն անկեղծորեն հուզված էին: Ծրագրի ավարտից հետո` մենր (հայկական խմբի) այցելության վերջին օրը, Էլստերվերդաի փոխքաղաքապետ Յոախիմ Ֆյուտցները մեզ հրավիրեց Լիխտերֆելդ, նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ածխարդյունաբերության կենտրոնը, դիտելու անցած դարի 90 ականներին կառուցված, աշխարհում ամենամեծ ինժեներական գլուխգործոցներից մեկը, այժմ արդեն թանգարանի վերածված 502 մ երկարություն ունեցող F60 շարժական կոնվեերը: Իսկ երեկոյան, մթերքով լի զամբյուղով, մեզ այցելեցին Արարատն ու իր տիկինը`Հասմիկը, ով մասնագիտությամբ բժիշկ է և գործող արտթերապեվտ : Կացարանի տեխնիկապես հագեցած խոհանոցը մեր տրամադրության տակ էր, և շատ արագ, միասնական ուժերով, մեր բացօթյա, կանաչապատ տաղավարում հրաժեշտի ընթրիք կազմակերպեցինք: Իրոք տպավորիչ էր: