Կարեն Մկրրտչյան` գունանկարի արվեստանոց

https://karenartblog.wordpress.com/ ԳՈՒՆԱՆԿԱՐԻ ԵՎ ԳԾԱՆԿԱՐԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐ ՆԱԽԱԳԾԵՐ Գունանկարի և գծանկարի արվեստանոցներում գեղարվեստական կրթության բազային պարտադիր հիմունքների ուսուցմանը զուգահեռ իրականացվում են այդ գիտելիքների հիման վրա կառուցված նախագծեր, միջավայրի գեղարվեստական միջամտություններ, ինչպես նաև վարպետության դասեր /վերջին երկուսի պարագայում նկարչական նյութերի առկայության դեպքում/: Արդյունքները ներկայացվում են ցուցահանդեսների և շնորհանդեսների տեսքով: Աշխատանքների կազմակերպմանը մասնակցում են արվեստանոցների ղեկավարները, ինչպես նաև աշակերտները, քանի որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ անջատել մեկ պրոցեսը մյուսից/բուն աշխատանքի պրոցեսը տարբեր արվեստանոցներում, էսքիզների և նախագծերի մշակում, աշխատանքների թվայնացում, ենթաշրջանակների և շրջանակների պատրաստում, տեսաբանական հիմնավորում, էքսպոզիցիա և այլն/ :