Շնորհավորանք

Գեղարվեստի ավագ դպրոցի շրջանավարտ Անի Ջեյրանյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում լավն ու բարին, նպատակների և երազանքների իրականացում: ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ, Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս, Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,― Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր, Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, ― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,― ու բացին Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝ Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։ /Հովհաննես Շիրազ/ ՎԵՐԵԼՔ Աչքերիս մէջ գարնան օրեր, Ճամբէս` բախտիս սարերն ի վեր` Ելնում եմ ես քարերն ի վեր, Ելնում եմ ես սարերն ի վեր` Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր: Բախտս աստղերն են վեր պահել, Ջահել եմ ես ու ձիս ջահել, Չեմ նկատում քարեր ճամփիս, Չեմ նկատում սարեր ճամփիս, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս: Շանթն է բեկվում ճակտիս վրա, Մահ չգիտեմ` կա թե չկա, Ելնում եմ ես ահերն ի վեր, Ելնում եմ ես մահերն ի վեր, Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր: Աչքերիս մեջ գարնան օրեր, Ճամփես դեպի աստղերն անմեռ, Ինձ ելնելու քարեր կան դեռ, Ինձ ելնելու սարեր կան դեռ, Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ: /Հովհաննես Շիրազ/ ___________________________________

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
2 + 15 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.