«Ճանաչենք մեր ժամանակիցներին» նախագիծ

«Ճանաչենք մեր ժամանակիցներին» նախագծի շրջանակներում հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ին, կրթահամալիրը հյուրնկալելու է դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս` Նազենի Հովհաննիսյանին։ Հանդիպում-վարպետության դասը անցկացվելու է Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում։ Հանդիպման ծրագիր Դիմավորում, շրջայց Գեղարվեստի ավագ դպրոցի ներսում և ներքին բակում։ Ամփոփ կներկայացվի մեր կրթահամալիրի կայքը, ենթակայքերը, ամսագրերը, նախագիծը: Ներկայանում է Նազենի Հովհաննիսյանը։ Մասնակիցներ՝ կրթահամալիրի ճամբարականներ:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
1 + 1 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.