«Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը Մարմարյա սրահում

Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներով առավոտյան մարզական խաղերից և նախագծերից հետո, իջանք Մայր դպրոց: Մարմարյա սրահում «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծն է՝ հունիսմեկյան մեր նվերը մեզ: Այսպես ենք պայքարում անճաշակության ու ռաբիսության դեմ՝ պաշտպանում ենք ու պաշտպանված զգում մեզ: Մարմարյա սրահում ելույթ ունեցան Սեբաստացիներ համույթը, Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը, Սեբաստացիներ պատանեկան երգչախումբը: Լավն այն էր, որ կրթահամալիրցիներով մի մեծ երգչախումբ ենք ու հիմնական բոլոր կատարումները միասնական էին. Էդպես նախագիծը հարազատ է դառնում: Կարևորն այն է, որ բոլորս ենք երգում՝ ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում: Դավիթ Խալաթյան, 11-րդ դաս.

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
1 + 2 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.