Դպրոցական միջավայրն իմ օբյեկտիվից

Ուշադրություն, ուշադրություն… Մրցույթ է…
Նկարահանիր քո դպրոցի միջավայրը, այնպես ինչպես դու ես պատկերացնում, ստացիր հետաքրքիր ու գունեղ պատկերներ այն միջավայրից, որում անց ես կանցնում օրվա հիմնական մասը: Մտածիր հետաքրքիր գաղափարներ, օգտագործիր այն ինչ ձեռքիդ տակ կլինի: Մրցույթին մասնակցող լուսանկարների համար կարևորվելու է.
·         նկարների մինիմալ տեխնիկական որակը (ի դեպ նկարահանման միջոցները չեն սահմանափակվում),
·         նկարները պիտի լինեն իրենց բնական գույներով, պետք չի մշակել դրանք
·         խրախուսվում են հետաքրքիր գաղափարները, նոր լուծումները
·         յուրաքանչյուր մասնակից մրցույթին ուղարկում է 1 կամ առավելագույնը 2 նկար, որի հետ պիտի կցված լինի շատ կարճ նկարագրություն
Ամենահետաքրքիր լուսանկարների համար կկազմակերպվի ցուցադրություն:
Նաև նկարները կտեղադրվեն ֆեյսբուքում և ամենաշատ «հավանիր» ստացած նկարի հեղինակը կստանա ամառային ճամբարի ուղեգիր:
Նկարները կարող եք ուղարկել հետևյալ հասցեներին.  m.sargsyan@mskh.amm.asatryan@mskh.am , nansarg@mskh.am​,
Շտապե՛ք, առաջին արտագնա ճամբարը հունիսի 20-ին է:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
1 + 0 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.