2015-2016 ուսումնական տարի. ընդունելություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2015-2016 ուսումնական տարում հայտարարում է ընդունելություն` կրտսեր, միջին, ավագ դպրոցներում և քոլեջում: Մեր մեդիա գործունեությանը  կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ mskh.am, մեր գործունեությանը ֆիզիկական միջավայրում կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեզ (Րաֆֆի 57, հեռախոս` 74.72.46):
Մեր հասցեներին ու հեռախոսահամարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կրթահամալիրի 2014-2015 ուս. տարվա երթուղիներին այստեղ. մենք ապահավում ենք Ձեր երեխայի անվտանգ և հարմար տեղափոխումը:
Կրթահամալիրի ավագ դպրոցները՝ Ավագ դպրոց-վարժարան,Գեղարվեստի ավագ դպրոցՔոլեջ-արհեստների դպրոցը հրավիրում են սովորելու բոլոր այն ուսումնատենչ պատանիներին, ովքեր սիրում են ստեղծագործել ու փորձարկել, փնտրել ու խիզախել, ովքեր կաշխատեն համապատասխան նախագծերի շուրջ, կլինեն գործող և ակտիվ:
Մեր այլընտրանքային ծրագրերին, ենթակայքերին, պատանեկան նախասիրությունների զարգացման ակումբներին, ամսագրերին, սովորողների և դասավանդողների բլոգներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական էջում: Մենք բաց կրթական համակարգ ենք, բաց ենք առաջարկների և համագործակցության համար:
Թող գա սովորելու նա…

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
6 + 4 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.