Հաջողվա՞ծ նախագիծ

Չգիտեմ, թե տիկին Սոֆյան ինչո՞ւ է դժգոհ, ախր ահագին բան սովորեցինք, արդեն 12-րդ դասարան ենք և չգիտեինք Աբովյանի մասին, ծանոթ չէինք ստեղծագործություններին: Տիկին Սոֆյան ասում է, որ ոչ բոլորս մասնակցեցինք, ինքը ուզում էր, որ ամեն մեկս ավելին կարդար, քրքրեր ու իմանար: Մի կողմից էլ ուրախանում է, որ եղան սովորողներ, ովքեր ներկայացան այլ աշխատանքներով: Ամփոփումը Աբովյանի տուն-թանգարանում լավ ընթացավ: Ընկեր Սարգիսը նույնպես դժգոհ էր առակների ներկայացումից: Էլի համամիտ չենք. նրանք լավ խաղում էին, աշխատանք էր արվել, նույնիսկ Աբովյան չկարդացածները սիրեցին նրա առակներն ու հասկացան: Բա կրթահամալիրի երգչախմբերը ի՜նչ լավն էին, պատանեկան երգչախումբն ու երաժշտական լաբորատորիան իրենց երգերով հիացրին բոլորին:
Նախագծի մասնակից սովորողներ
 
Երբ կարդացի այս գրածը, ցանկացա ավելացնել. շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նախագծի ամբողջ ընթացքում ինձ հետ եղան, օգնեցին, շնորհակալություն սեբաստացի մասնակիցներին տուն-թանգարանում ամփոփումն ամբողջացնելու համար, թանգարանի աշխատակազմին և շնորհակալություն տիար Բլեյանին աջակցելու համար: Ս.Ա.    

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
4 + 15 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.