Չարենցյան նախագիծ

Չարենցը որպես Առաջին Աշխարհամարտի վկա (Նախագիծ)

Նախագծի ղեկավար՝ Հայկազ Մարգարյան

Դասարանները.  XI – XII դասարաններ

Նպատակը. Սովորողներին ծանոթացնել Առաջին Աշխարհամարտի վերաբերյալ մեծ բանաստեղծի ստեղծագործություններին: Գտնել այն պատմական իրադարձությունները, դեպքերը, տեղանքն ու դեմքերը, որ արտացոլված են ներքոհիշյալ պոեմներում:

Խնդիրը. Սովորողներին սովորեցնել գրական ստեղծագործություններից դուրս կորզել պատմական, փաստագրական իրադարձություններն ու տվյալները:Զարգացնել գեղարվեստական երկը պատմության ու վավերագրության տեսանկյունի վերլուծելու հմտություն:

Ակնկալվող արդյունքներ.  Սովորողների ստեղծագործունեության ակտիվացում, նախագծային կրթության նկատմամբ հետաքրքրության աճ, ինքնուրույն մտածելու և գործելու կարողության ու հմտության զարգացում:

1. Եղիշե Չարենցի մասնակցությունը Առաջին Աշխարհամարտին

2. Նրա վկայությունները Առաջին Աշխարամարտի մասին (կենսագրությունից, նամակներից, հոդվածներից)

3. Չարենցի «Դանթեական առասպել», «Մահվան տեսիլ», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի», «Խմբապետ Շավարշ», «Ամբոխները խելագարված»

4. Ուսումնական ճամփորդություն Չարենցյան վայրերով՝ Չարենցի տուն – թանգարան, Չարենցի հուշարձան, Չարենցի կամար

5. Ամփոփում՝ համատեղ բաց դասպատմությունից և գրականությունից, թեման՝ Եղիշե Չարենցը որպես Առաջին աշխարհամարտի վկա

Ժամկետը. փետրվար — մայիս

Նախագիծը՝ դասավանդող Հայկազ Մարգարյանի բլոգում

____________________________________________________

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
9 + 1 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.