Փարաջանովի հետադարձ լույսը

Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ցուցադրվում էին հանրապետության տարբեր դպրոցների սովորողների աշխատանքները՝ նկարներ, լուսանկարներ:

Ծրագիրը կրում էր «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը և նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, մշակութային և հասարակական գործիչ Սերգեյ Փարաջանովի հոբելյանական 90 ամյակին:

Ծրագրի հեղինակ և պատասխանատու հանդիսանում էր ՀՀ Ազգային ժողովի ԳԿՄ հանձնաժողովը:

Պատասխանատու կառույցներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:

 Սովորողներին տրված էր ազատ ստեղծագործելու առաջադրանք:

 Մի քանի օր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 12 սովորողի աշխատանքները ևս ներկայացրինք:

Այսօր գրադարանի դահլիճը լեցուն էր: Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն էլ հետաքրքիր էին, խնամքով արված: Հանձնաժողովի անդամները դիտեցին բոլոր աշխատանքները, ապա առանձնացան՝ քննարկելու: Մեր սովորողները ծանոթանում էին մյուս դպրոցների սովորողների հետ, դիտում նրանց աշխատանքները: Քիչ անց հանձնաժողովը վերադարձավ և հրապարակեց մրցանակակիրների անունները: Լավագույն ճանաչված աշխատանքները 11-ն էին, որոնցից 3-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների աշխատանքներն էին: Ահա մեր սովորողների անունները.

Աննա Սմբատյան –     Քոլեջի 2-րդ կուրս

Մերի Աբրահամյան – Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարան

Լինա Գրիգորյան –     Գեղարվեստի ավագ դպրոցի  11-րդ դասարան    

Մրցութային այս փուլն ավարտվեց, որից հետո բոլոր աշխատանքները վերադարձրին, իսկ 11 լավագույնները խնդրեցին թողնել, որպեսզի դրանք ցուցադրվեն ԱԺ-ում:

Լավագույն աշխատանքը կարող է դառնալ ԱԺ- ի կողմից մշակութային գործիչներին շնորհվող պարգևների տարբերանշան կամ հուշանվերի մակետ:

Մրցույթի արդյունքում կշնորհվեն պատվոգրեր, մրցանակներ և դրամական պարգև՝ սովորողին և դպրոցին:

 

 

 

 

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
14 + 3 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.